Բաժիններ՝

«Ես հրաժարվում եմ սենատորի մանդատի այն երեք տարիներից, որոնք մնում են ինձ». Ժան Պիեռ Ռաֆարեն

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը որոշում է ընդունել ավարտել իր քաղաքական կարիերան: Այդ մասին ֆրանսիացի աջ կենտրոնամետ քաղաքական գործիչը հայտարարել է La Nouvelle Republique տարածաշրջանային թերթին տված հարցազրույցում:

«Եկել է ժամանակը՝ հեռանալու այն քաղաքականությունից, որում եմ գտնվում էի ընտրովի պաշտոններում»,-ասել է Ֆրանսիայի նախկին վարչապետը: «Ես հրաժարվում եմ սենատորի մանդատի այն երեք տարիներից, որոնք մնում են ինձ: Դա կապված է այն բանի հետ, որ երկիրը թեւակոխել է կարեւոր փուլ. իշխանության է գալիս քաղաքական գործիչների նոր սերունդ: Ես դրա համար ուրախ եմ եւ ցանկանում եմ աջակցել Ֆրանսիայի այդ քաղաքական նորացմանը»,-ասել է Ռաֆարենը:

Նրա խոսքով՝ հետագայում ինքը մտադիր է գլխավորել իր կողմից ստեղծվող «Ղեկավարները հանուն խաղաղության» ոչ կառավարական կազմակերպությունը: «Այդ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հանդես է գալու պատերազմների հնարավոր ծագման ռիսկերի նախազգուշացումներով»,-հայտնել Է Ռաֆարենը:

Ռաֆարենն ունի տնտեսագիտական կրթություն: Առաջին անգամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 1986 թվականին, իսկ սենատոր՝ 1995 թվականին: 1989-ից մինչեւ 1995 թվականը եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր: 1995-ից մինչեւ 1997 թվականը զբաղեցրել է փոքր ու միջին բիզնեսի, առեւտրի եւ արհեստների նախարարի պաշտոնը: Որպես Ֆրանսիայի վարչապետ պաշտոնավարել է 2002-2005 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս