«Մենք սոցմեդիայի համաշխարհային առաջատարներն ենք». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին համարել է «սոցցանցերի համաշխարհային առաջատարներ»:
«Ես ուրախ եմ հայտնելու ամերիկայն ժողովրդին, մամուլին, հիդիկ ժողովրդին, որ մենք սոցմեդիայի համաշխարհային առաջատարներն ենք: Մենք հավատում ենք ժողովրդի՝ իրենց պաշտոնյաների հետ ուղիղ կապի մեջ գտնվելու եւ նրա արձագանքը լսելու հնարավորությանը»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մոդի հետ հանդիպմանը, որը Վաշինգտոնում է գտնվում պաշտոնական այցով:
Երկուսն էլ՝ թե Թրամփը, թե Մոդին, Twitter սոցիալական ցանցի ակտիվ օգտատերեր են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: