Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը «Հվանսոն-14»-ի ստեծողներին պարգևատրել է իր քաղվածքների ժողովածուներով և ժամացույցներով

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) մշակողներին պարգեւատրել է բարձրագույն պատվանշաններով եւ նրանց է հանձնել ժամացույցներ եւ իր քաղվածքների ժողովածուներ, ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ։ Ելույթ ունենալով շնորհավորական ճառով՝ հյուսիսկորեացիների առաջնորդը ՄԲՀ-ի արձակումը որակել է «պատմական կարեւորության իրադարձություն, որը հիմնավորապես փոխեց ԿԺԴՀ-ի ռազմավարական դիրքը եւ աշխարհի քաղաքական կարգը»:

Ինչեպս հաղորդել է ՌԻԱ Նովոստին, «Նա (Կիմ Չեն Ընը) վստահություն եւ հույս է հայտնել, որ գիտնականները, տեխնոլոգները, բանվորները եւ պաշտոնյաները, որոնք կապված են պաշտպական արդյունաբերության հետ, էլ ավելի մեծ փայլուն հաջողությունների կհասնեն ամենահզոր ռազմական երաշխիքների ստեղծման՝ այդ սրբազան փորձարկման բնագավառում՝ ղեկավարվելով «Հանուն հայրենքի եւ մարդկանց հառա՜ջ, դեպի մահացու մա՛րտ» ոգեշնչող կարգախոսով»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31