«Գերմանիան օգուտ է քաղում եվրոգոտու տարաձանություններից». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիան օգուտ է քաղում եվրոգոտու տարաձայնություններից եւ միության մյուս անդամների թույլ կողմերից։
«Գերմանիան օգուտ է քաղում եվրոգոտու տարաձանություններից: Դա անառողջ իրադրություն է»,- հայտարարել է Մակրոնը Funke մեդիախմբին տված հարացազրույցում՝ նշելով, որ «այն երկրները, որոնք արդեն պարտք ունեն, ավելացնում են այն, իսկ այն երկրները, որոնք ունակ են մրցակցելու, դառնում են էլ ավելի մրցունակ»:
Նա հանդես է եկել հանուն եվրոգոտու միասնության եւ ներդաշնակ զարգաման: «Մենք բոլորս պատասխանատու ենք այն բանի համար, որպեսզի եվրոգոտու զարգացման մակարդակը լինի այնպիսին, ինչին այն արժանի է»,- ասել է նա: «Մենք պետք է հասկանանք, թե տնտեսության տեսակետից որ սցենարն է համապատասխանում բոլորին»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստիտն: