Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման. լրատվամիջոցներ
Բրազիլիա նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները:
Երկրի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա և 6 ամսվա ազատազրկման:
Այս դատավճիռը չի նշանակում, որ Լուլա դա Սիլվան շուտով պատիժը կկրի: Ըստ բրազիլական օրենքի՝ այն դեպքում, երբ ամբաստանյալը բողոքարկում է վճիռը, նա մինչև վերաքննիչ դատարանի որոշում կայացնելը կարող է մնալ ազատության մեջ, իսկ բողոքարկման քննությունը կարող է ամիսներ տևել: