Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են Brexit-ի հաշվառմամբ ԵՄ-ի իրավունքի վերափոխման օրինագիծը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Brexit-ի գործընթացի շրջանակներում համաեվրոպական օրենսդրության գործողության չեղարկման օրինագիծը: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:

62-էջանոց փաստաթուղթն այժմ պետք է ընդունվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների կողմից, որպեսզի օրենքի կարգավիճակ ձեռք բերի: Ինչպես սպասվում է, այն պատգամավորների եւ պերերի քննարկմանը կներկայացվի խորհրդարանական արձակուրդից հետո, այսինքն՝ այս տարվա աշնանից ոչ շուտ: Բրիտանական զանգվածային լրատվամիջոցները նշել են, որ հիշյալ օրինագիծը կդառնա օրենսդրության ամենասահմանադրորեն կարեւոր ակտերից մեկը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ, որը չեղյալ է հայտարարում Եվրոպական հանրակցությունների մասին՝ 1972 թվականի օրենքը, որը եվրոպական օրենսդրության գործողությունը տարածում էր Միացյալ Թագավորության տարածքի վրա:

Եթե երկիրը Եվրամիությունից դուրս գա 2019 թվականի մարտին, ինչպես դա պլանավորված է, իսկ չեղարկման օրինագիծն ուժի մեջ չմտնի, դա կհանգենի իրավաբանական քաոսի. եվրոպական նոր նորմաները տեխնիկապես կշարունակեն կիրառվել Մեծ Բրիտանիայում եվրոպական դատարանների եւ կարգավորող մարմինների փոխարինման բացակայության դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս