«ՌԴ իրականացնում է ոչ թե Ասադի պաշտպանությունը, այլ կանխում է Իրաքի ճակատագրի կրկնությունը». Լավրով
Ռուսաստանը զբաղվում է ոչ թե Սիրիայի նախագահ Բաշատ Ասադի պաշտպանությամբ, այլ արաբական այդ երկրին զերծ է պահում է նրանից, ինչ կատարվեց Իրաքի հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Բեռլինում Կուրտ Կերբերի անվան գերմանական հիմնադրամում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Ասադին, ապա մենք նրանք չենք պաշտպանում, մենք պարզապես կատեգորիկ կերպով չենք ցանկանում այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, երբ Արևմուտքում գրեթե բոլորի մոտ ցանկություն կար ոչնչացնել «այդ դիկտատորին» (Սադամ Հուսեյնին)»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ Հուսեյնի դեմ արշավի ընթացքում «Գերմանիան ու Ֆրանսիան եղել են կողմ»: «Ես վախենում եմ, որպեսզի այդ պետությունը չվերանա, այնտեղ այժմ ոչ հասարակ գործընթացներ են: Լիբիայում պարզապես պետականությունը քայքայվել էր, որովհետև ցանկանում էին ոչնչացնել Մուամմար Քադաֆիին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: