Կանադան չեղարկել է Բելառուսի հետ առևտրային սահմանափակումների մասին որոշումը
Կանադայի իշխանությունները հայտնել են, որ չեղարկում են Բելառուսի հետ առևտրային սահմանափակումները: Այս մասին հայտնում է կանադական Canada Gazette պաշտոնաթերթը: Որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 12-ից:
Սահմանափակումները կիրառվել են 2006 թվականից, քանի որ Կանադայի իշխանությունները մտահոգված էին Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության վիճակով:
«Այս որոշումը արտացոլում է այն, որ Բելառուսում կարողացել են դրական արդյունք արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Կանադան նաև ընդունում է, որ մեծ դեր է խաղացել Ուկրաինայում 2014 և 2015 թվականներին հրադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղ կարգավորման հարցում Բելառուսի ակտիվ համագործակցությունը»,- նշված է թերթում: