
Էստոնիան սկսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցության արշավը

Էստոնիան պաշտոնապես բացում է 2020 – 2021 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ քվեարկվելու արշավը: Հուլիսի 13-ին այս մասին հայտնել Է արշավի համակարգող Մարգուս Կոլգան։
Անվտանգության խորհրդի անդամակցությունը մեզ թույլ կտա մեծ դեր խաղալ անվտանգության ոլորտում կարեւրոր հարցերի լուծման գործում: Դա թույլ կտա ուղղակիորեն մասնակցել նաեւ Էստոնիային վերաբերող գլոբալ հարցերի լուծմանը, քանի որ ՄԱԿ-ի այդ մարմինը քննարկում էանվտանգության համաշխարհային խնդիրները եւ որոշում է դրանց լուծման հիմնական ուղղությունները»,- հայտարարել է նա:
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում, Էստոնիայի մշտական ներկայացուցչությունը հուլիսի 13-ին կկազմակերպի ընդունելություն արշավի մեկնարկի պատվին: Միջոցառմանը կմասնակցի այցով ԱՄՆ-ում գտնվող՝ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, ասելէ Կոլգան:
Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որպես թեկնածու իր թեկնածությունն առաջադրել է 2005 թվականին: «Այդ տարիներին մենք աստիճանաբար աշխատանք ենք կատարել հանուն խորհրդի անդամակցության, իսկ այժմ սկսվում Է արշավի ամենաակտիվ փուլը, որի գագաթնակետը կսկսվի 2019 թականի հունիսի ընտրություններում, որտեղ կքվեարկեն ՄԱԿ-ի բոլոր 193 երկրները»,- ասել է նա: Էստոնիան նախկինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ չի եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: