Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) տոներին ընդառաջ՝ սիրով հայտարարում է ամենամեծ բարեգործական միջոցառման՝ 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի մասին։
Ամեն տարի Հիմնադրամի աջակիցները հավաքվում են Նյու Յորքում՝ մասնակիցը լինելու երկար սպասված ու աստղային երեկոյի։ Բարեգործական այս միջոցառմանն իրենց աջակցությունն են հայտնում աշխարհահռչակ մարդիկ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն, Քլոյի Քարդաշյանը, Քոնան Օ Բրայանը, Թինա Ֆեյը և այլք։
Հանդիսավարը «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինն է։ Գալա-երեկոյի ընթացքում արվեստի բացառիկ գործերի աճուրդը վարելու է հանրաճանաչ Սայմեն դե Պյուրին։ Լուռ աճուրդին ներկա են լինելու ճանաչված արվեստագետներ և դիզայներներ, առաջարկվելու է կոկտեյլ, ընթրիք, մասնակիցները վայելելու են կենդանի ջազ կատարում, իսկ Հայաստանից ժամանած տաղանդավոր երեխաները հանդես կգան հատուկ ելույթներով։
Որպես տուրք ժամանակակից ներաձևությանը՝ այս տարվա գալայի կոմիտեն հիացմունք է հայտնում հագուստի մոդելավորող Պատրիսիա Ֆիլդին՝ նրան պարգևելով «COAF-ի մարդասիրական մրցանակը»։ Հյուրերը առաջինը կլինեն, որ կդիտեն նրա վերջին հավաքածուն։
Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոն անցկացնելու է շաբաթ՝դեկտեմբերի 16-ին՝ Նյու Յուրքի ժամանակով երեկոյան 18։00-23։30-ը, «Չիփրիանի» սրահում։ Շուրջ 400 հյուրերի, աստղերի, բլոգերների և լրագրողների մասնակցությամբ երեկոն կհեռարձակվի սոցիալական մեդիայով։ Հյուրերից յուրաքանչյուրն անվճար նվեր-փաթեթ կստանա՝ լի մեր առատաձեռն հովանավորների կողմից տրամադրված բարիքներով։
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:
2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: