
Բրազիլիայում ձիուն բանտ են նստեցրել ավտոմեքենան վնասելու համար

Բրազիլիայի Սերժիպիի նահանգում «ձերբակալել են» ձիուն այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա է վնասել: Այդ մասին հայտնել է Globo պորտալը: Ինչպես նշվում է, ձիու տերը՝ Ուիլյամս Ֆրասիշկու դուշ Սանտուշն զբոսնում էր կենդանու հետ, երբ նրան մոտեցել են մի քանի մարդ, որոնք ցանկացել են ձի քշել:
Տերը դեմ չի եղել, բայց նժույգը վախեցել է անծանոթներից մեկից եւ պատահաբար քացի տվել ավտոմեքենային: Պատահարի վայր է ժամանել ոստիկանը եւ կենադանուն տարել ոստիկանական տեղամաս: «Երբ ես եկա ոստիկանական տեղամաս, իմ ձին վանդակում էր, ասես հանցագործ լիներ:
Նրան չԷին կերակրել, ջուր չէին տվել եւ տեղավորել էին նեղ խցիկում, որտեղ հնարավոր չէր շարժվել: Գիշերը ես նրան կեր տարա, բայց այսօր առավոտյան ինձ թուլ չտվեցին նրան կերակրել»,- դժգոհել է Սանտուշը: Նշվում է, որ ձիուն ազատ են արձակել բռնելու հաջորդ օրը, երբ նրա տերը ստանձնել է պատճառված վնասի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: