
Փենսիլվանիայում ավելի քան 20 մարդ է տուժել ծերանոցում բռնկած հրդեհից

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ծերանոցում բռնկած հրդեհի պատճառով: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքի տեղական ստորաբաժանումը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել է նոյեմբերի 16-ի երեկոյան Barclay Friends ծերանոցում, որը գտնվում է Չեսթերի օկրուգում՝ Ֆիլադելֆիայից ոչ հեռու: Կրակն արագորեն տարածվել է մի քանի շենքերում: Մարդկանց սկսել են տարհանել: Պատահարի վայր են ժամանել հրշեջ խմբեր եւ շտապ օգնության մեքենաներ:
Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: