Բաժիններ՝

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

Կառավարության ամենօրյա ամփոփագրի համաձայն, որը հրապարակել է Ռոդրիգեսը, վիրավորվել է 16 740 մարդ, 17 265 մարդ մնացել է անօթևան: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ, իսկ 39 567-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 128 324 ընտանիքի, 23 122 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին բաժանվել է 10 964,97 տոննա սննդամթերք:

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ի երեկոյան՝ մոտ 40 վայրկյան ընդմիջմամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 1405 հետցնցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031