
Գերմանիայում կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ բանակցությունները ձախողվել են

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ լքել է բանակցությունները:
Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է լիբերալների առաջնորդ Կրիստիան Լինդները 12 ժամ տեւած բանակցություններից հետո: «Մենք հարկադրված կլինենինք հրաժարվել մեր սկզբունքներից եւ այն բանից. ինչը մենք պաշտպանում էինք, ուստի ավելի լավ է չկառավարել, քան վատ կառավարել»,- ասել է նա:
«Պարզվեց, որ չորս կուսակցությունները չունեն երկրի զարգացման ընդհանուր տեսլական եւ վստահության ընդհանուր բազա, որը կայուն կառավարության հիմքը կլիներ,- նշել է Լինդները:- Մենք չգիտենք, թե ապագայում ինչ մարտահրավերների առջեւ կհայտնվեն Գերմանիան եւ Եվրոպան, բայց եթե մենք չենք կարողանում համաձայնության հասնել ակներեւ հարցերի շուրջ, էլ ինչ խոսենք ապագայի մասին»:
«Մենք մեր գործընկերներին չենք մեղադրում այն բանում, որ նրանք պաշտպանում են իրենց դիրքորոշումները, բայց մենք էլ նույնն ենք անում»,- ընդգծել է Ազատ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: