Բաժիններ՝

Շունը Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգևին է արժանացել Քաբուլում ցուցաբերած արիության համար

Բելգիական մալինուա ցեղատեսակի Մալի անունով շունը Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգեւին է արժանացել Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում ցուցաբերած արիության համար։

Շունը շրապնելից ծանր վիրավորվել էր Քաբուլում 2012 թվականին թալիբ զինյալներից շենքի ազատագրման գործողության ժամանակ: «Չնայած ահավոր վերքերին, Մալին մնացել է իր ղեկավարի կողքին եւ շարունակել է բոլորի հետ միասին առաջ գնալ, որպեսզի կատարի մարտական առաջադրանքը:

Մենք նրան պարգեւատրում ենք նման խիզախության եւ գործին նվիրվածության համար»,-պարգեւատրման արարողության ժամանակ հայտարարել է Ժողովրդական անասնաբուժական ամբուլատորիայի (PDSA), պարգեւները շնորհող կազմակերպության ղեկավար Յան Մակլոֆլինը:

Արիության համար կենդանուն հանձնած Դիքին մեդալը, որը այդպես է կոչվել PDSA-ի հիմնադիր եւ պարգեւի հիմնադիր Մերի Դիքինի անունով, համարժեք է Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմական պարգեւին՝ Վիկտորիայի շքանշանի խաչին: Մալիից առաջ այս պարգեւին միայն 68 կենդանի է արժանացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930