Բաժիններ՝

Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից

Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, շունը մեկ ամիս սպասել էր տիրոջ վերադարձին, սկզբում ուրախությամբ ընդունելով ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների կողմից տրամադրվող սնունդը, սակայն, երբ հասկացել էր, որ իր մոտ ոչ ոք չի վերադառնալու, հրաժարվել էր կեր ուտել: Օդանավակայանի աշխատակիցները լրջորեն անհանգստացած էին կենդանու վիճակով և անասնաբույժների օգնությանը դիմեցին:

Կլինիկայում շունը մի քանի շաբաթ կաթիլային սնուցում էր ստանում,այնուամենայնիվ, անասնաբույժները չկարողացան փրկել նրան:

Մասնագետները եկան այն եզրակացության, որ շան մահը առաջացել է ոչ թե հիվանդություններից, այլ բացառապես հոգեբանական վիճակից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930