Բաժիններ՝

Շուրջ 70 մլն երեխաներ ապրում են հումանիտար ճգնաժամերի գոտիներում. ՄԱԿ

Շուրջ 70 մլն երեխաներ ապրում են հումանիտար ճգնաժամերի գոտիներում՝ զրկված լինելով նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից, եւ առաջիկայում այդ թիվն աճելու է: Այդ մասին դեկտեմբերի 13-ին լրագրողներին հայտարարել է համաշխարհային կազմակերպության կրթության հարցերով հատուկ դեսպանորդ Գորդոն Բրաունը:

Նա հորդորել է կրկնապատկել միջազգային երկու հանգուցային ծրագրերի՝ Կրթության բնագավառում գլոբալ գործընկերության եւ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսավորումը: «Նոր տվյալները մատնանշում են, որ հումանիտար ճգնաժամերի ծուղակում հայտնված երեխաների թիվը հասել է մոտավորապես 70 միլիոնի: Այդ թիվը, ինչպես սպասվում է, կշարունակի աճել 2018 թվականին, ինչը կհանգեցնի միջոցների էլ ավելի մեծ անբավարարության, ինչի հետեւանքով էլ ավելի մեծ թվով երեխաներ կենթարկվեն ճնշման ու շահագործման»,-ասել է Բրաունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամերի գոտիներում գտնվող 70 մլն երեխաներից 32 միլիոնը հարկադրված են եղել լքել իրենց տները, այդ թվում՝ 11 միլիոնը փախել են այլ երկրներ: Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ աշխարհում փախստականների մեծամասնությունը կազմում են սիրիացիները (ավելի քան 2,6 մլն մարդ), Աֆղանստանից ու Հարավային Սուդանից սերվածները՝ համապատասխանաբար 1,2 մլն եւ 500 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս