
Իրաքում ահաբեկչության համար մահապատժի են ենթարկել 38 դատապարտյալների

Իրաքի իշխանություններն ի կատար են ածել մահապատիժը 38 դատապարտյալների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ահաբեկչության մեջ: Այդ մասին հայտնել է Իրաքի արդարադատության նախարարությունը:
«Ի կատար է ածվել ահաբեկչության համար մահապատիժը 38 դատապարտյալների նկատմամբ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշել է գերատեսչությունը, մահապատիժն իրականացվել է դատավճիռների վերջնական հաստատումից ու հանրապետության ղեկավարության կողմից հավանության արժանանալուց հետո:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հաղթական ավարտի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: