
Մեգան Մարքլը Սուրբ Ծննդյան տոնը կանցկացնի թագավորական պալատում

Արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլը դեկտեմբերի 25-ը՝ այն օրը, երբ բողոքականները եւ կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը, կանցկացնի Սանդրինգեմյան պալատում՝ Եղիսաբեթ Բ թագուհու եւ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:
Այդ մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատում: Սպասվում է, որ Մարքլը եւ արքայազն Հարրին, որոնք նոյեմբերին հայտարարել էին իրենց նշանադրության մասին, Սուրբ Ծննդյան ժամերգության կայցելեն թագուհու անձնական կալվածքում՝ Արեւելյան Անգլիայի Նորֆոլքի կոմսությունում: Սուրբ Ծննդյան տոնն այնտեղ կանցկացնեն նաեւ Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամը եւ Քեյթը, հաղորդել է BBC-ն: