Բաժիններ՝

ԱՄՆ-ում դպրոցականը պաշտպան է կանգնել քրոջն ըմբշամարտի մրցման ժամանակ

Սոցիալական ցանցերի օգտատերերն ըստ արժանվույն են գնահատել ամերիկացի տղայի արարքը, որը պաշտպան է կանգնել իր ավագ քրոջը՝ կարծելով, թե նրան ծեծում են: Խոսքն այն տեսանյութի մասին է, որը նկարահանել է Ինդիանայի նահանգի բնակչուհի Թորի Փրենդերգասթը։

Տեսահոլովակում ներկայացված աղջիկն ըմբշամարտի մրցումների էր մասնակցում եւ պետք է մենամարտեր տղայի հետ: Բայց հենց որ գոտեմարտն սկսվել է, եւ մրցակիցը բռնել է աղջկա ոտքից, մրցագորգ է վազել նրա կրտսեր եղբայրը՝ բացականչելով՝ «Ձեռք մի տուր քրոջս»:

Տղային մրցագորգից դուրս են բերել համընդհանուր ծիծաղի եւ ծափողջույնների ներքո: «Օքեյ, սա այն լավագույնն է, որ ես երբեւէ տեսել եմ, դա զիլ էր»,-ասել է հանդիսականներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031