Բաժիններ՝

ԵՄ-ի գագաթնաժողովը համաձայնության չհասավ միգրացիոն բաժնեմասերի համակարգի բարեփոխման շուրջը

Միգրացիոն քաղաքականության եւ փախստականների բաշխման բաժնեմասերի նկատմամբ Եվրամիության անդամ երկրների դիրքորոշումներն առայժմ չեն փոխվել: Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով Եվրամիության գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրվա արդյունքները։

«Այստեղ դիրքորոշումները չփոխվեցին»,- ասել Է նա լրագրողներին: ՏԱՍՍ-ի եվրոպական աղբյուրը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հայտնել է, որ դրա մասնակիցները համաձայնության չեն հասել միգրանտների տարաբնակեցման բաժնեմասերի համակարգի բարենորոգման շուրջը, տարաձայնությունները չափազանց լուրջ էին, եւ հարցը քննարկման կհանձնվի Եվրամիության խորհուրդ:

Դեկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովը դե ֆակտո արձանագրեց Իտալիայից եւ Հունաստանից 160 հազար մարդու քվոտային տարաբնակեցման համակարգի ձախողումը՝ հայտնելով, որ 2015 -2017 թվականներին հաջողվել է ԵՄ-ի երկրների միջեւ բաշխել սոսկ 32 հազար մարդու: Դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին, Հունգարիային եւ Չեխիային՝ միգրանտների ընդունման ազգային բաժնեմասերի գծով Եվրամիության հետ համաձայնեցված պարտավորությունները չկատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս