
Գաբրիելը Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելը երջանիկ պատահականություն է համարել ԳՖՀ-ի համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը երկրի իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվորեն համագործակցել Ֆրանսիայի հետ եւ հնարավորինս արագ աջակցել Եվրամիության բարենորոգման՝ նախագահ Էմանուել Մակրոնի պլաններին: Այս մասին նա հայտարարել է Handelsblatt թերթի համար դեկտեմբերի 14-ի երեկոյան հրապարակված հոդվածում։
Գաբրիելի կարծիքով՝ Մակրոնը «երջանիկ պատահականություն է գերմանացիների համար»: «Հենց այժմ խոսքը չպետք է վերաբերի այն բանին, որ Գերմանիայի կառավարությունն իր եվրոպական քաղաքականությունը վարի՝ ղեկավարվելով սոսկ հաշվասարքի հաշվումներով՝ «գաղափարները նախ պետք է զուգադրել ծախսերի հետ» նշանաբանով»,- ասել է ԱԳ նախարարության ղեկավարն՝ արծարծալով ԵՄ-ի ներսում համագործակցությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահի կոչերը, մասնավորապես, անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականություն, ագրարային եւ ֆինանսական քաղաքականություն վարելու հարցերում:
Ֆրանսիան եւ Մակրոնն «ավելի լուրջ պատասխանի են արժանի, քան հոգնած ժպիտը, որով այժմ Բեռլինում ընդունում են նրա առաջարկությունները», հավելել է Գաբրիելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: