Բաժիններ՝

Գերմանիայում երեք մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

Երեք մարդ է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով: Այդ մասին  դեկտեմբերի 15-ին հայտնել է Stuttgarter Nachrichten գերմանական թերթը:

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում է երեք ուղեւորների, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը:

«Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք եւ աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031