Բաժիններ՝

Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են

Կիպրոսում հստակեցվել են նախագահական ընտրությունների ժամկետները. երկրի նոր նախագահին կընտրեն 2018 թվականի հունվարի 28-ին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընտրությունների առաջին փուլում որևէ թեկնածուի չհաղթելու պարագայում երկրորդ փուլով նախագահին կընտրեն 2018 թվականի փետրվարի 4-ին:

Թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 29-ը:

Կիպրոսի նախագահի ընտրություններն անց են կացվում հինգ տարին մեկ: Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 տոկոսը:

Կիպրոսի ներկայիս նախագահը Նիկոս Անաստասիադիսն է, ով 2013 թվականին ընտրություններում հաղթել էր 57.25 տոկոս ձայներով: Ներկայիս 71-ամյա նախագահն արդեն հայտնել է 2018 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս