ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ստիպված կլինի դեկտեմբերի 20-ին կրկնական քվեարկություն անցկացնել հարկային բարենորոգման շուրջը, քանի որ օրինագծում երեք դրույթներ խախտել են Սենատի կանոնները:
Կատալոնիայում տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվել է խորհրդարանական ընտրարշավը, սկսվել է լռության օրը:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի «Քուին Էլիզաբեթ» հրամանատարական նավը, որը շահագործման է հանձնվել այս տարվա դեկտեմբերի 7-ին, հոս է տվել, տեղեկացնում է BBC-ին:
Բրազիլիայի Atmosphere փառատոնում դիջեյ Կալեբ Ֆրեյտաշը մահացել է բեմահարթակի փլվելու հետեւանքով:
Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հնարավոր է մոտ ժամանակներս այցելի Ռուսաստան:
«Հայաստանի դեպքում, իմ կարծիքով, պայմանը կլինի նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Առանց վստահեցման, որ համաձայնագիրը կվավերացվի՝ երկխոսություն չի սկսվի»:
Երկրագնդի վրա սրընթաց կերպով աճում են այսպես կոչված էլեկտրատեխնիկական աղբի՝ հին շարժական հեռախոսների, դեն նետված կենցաղային տեխնիկայի եւ այլնի ծավալները։
Պետություն, որը պատրաստ չէ հաղթել պատերազմը բոլոր ուղղություններով, ի վիճակի չէ կանխել պատերազմը, հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը:
Աշխարհում շուրջ 258 մլն մարդ միգրանտներ են: Նրանց թվաքանակը 2000 թվականից ավելացել է 49 տոկոսով:
Համացանցում հայտնվել է արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի (Քեյթ Միդլթոնի) նոր ընտանեկան լուսանկարը:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
2017 թվականին աշխարհում զոհված լրագրողների թիվը կազմել է 65, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Եվրամիությունը (ԵՄ) չի համաձայնի Մեծ Բրիտանիայի հետ գործարք կնքել միջազգային ֆինանսական կենտրոնի՝ Լոնդոնի Սիթիի վերաբերյալ Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կապակցությամբ:
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, փորձարկումների համար դուրս են բերել օդակայանի թռիչքագոտի:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաները՝ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կշարունակվեն ամանորյա տոներից հետո:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող կալանման մասին, որը Եմենից ապստամբներն արձակել էին էր Ռիադի ուղղությամբ:
Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ անցկացվող ցույցերի մասնակիցների եւ ուժայինների միջեւ դեկտեմբերի 19-ին բախումներ են գրանցվել քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում:
Նոր Մոսկվայի մասնավոր պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 19-ի:
Նախնական տվյալներով՝ չորս մարդ է զոհվել ՌԴ Նենեցական ինքնավար օկրուգում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով:
Մոսկվայում կուսումնասիրեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, բայց հպանցիկ ընթերցումը ցուցադրում է փաստաթղթի կայսերապետական բնույթը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ:
«Հայաստանի Հանրապետությունում կառավարական համակարգի փոփոխությունից հետո երկրի վարչապետի պաշտոնում տեսնում եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»:
Ռուսաստանն անհատույց 122 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա է հանձնել Տաջիկստանին:
«Կարծում եմ՝ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվում՝ կողմերի միջև եղած անհամաձայնությունների պատճառով: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի համաձայնի լինել Ադրբեջանի կազմում: Դա փաստ է, որի հետ վաղ թե ուշ պետք է հաշտվել, բայց այդ մտքի հետ Ադրբեջանը, հայտնի է, չի հաշտվում»:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվից հեռանալուց հետո շարունակում է նոր բացահայտումներ անել Ադրբեջանի և այնտեղ տիրող բարքերի վերաբերյալ:
«Ռուսական կուրատորների կողմից անզգուշություն է եղել՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում։ Նրանք հաշվի չէին առել Ադրբեջանի ագրեսիվությունն ու նրա կողմից արվող հայտարարությունները՝ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»:
«Հայաստանից չենք կարող պահանջել կամ ստիպել, որ պրոռուսական կուրս վարի, Հայաստանը պրոհայկական կուրս է վարում, և Ռուսաստանը հարգում է դա։ Ես ցավում եմ, որ մի խումբ քաղաքագետներ, խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին, էմոցիոնալ, նույնիսկ վուլգար են արձագանքել»։
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» զորափորձարանում սկսվել է ինժեներային զորքերի ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցումը: