27-ամյա երիտասարդը կանեփի բույսեր էր աճեցնում
Հուլիսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մալիշկա գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը կանեփի բույսեր է աճեցնում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Մալիշկա գյուղի նշված առանձնատանը կից հողամասում հայտնաբերվել է կանեփի 12 բույս։
Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում։

