Իտալացի լրագրող Սիլվանա Պեպեն «CREDERE» հեղինակավոր ամսագրում «Հայաստան։ Հինավուրց քրիստոնյա երկիրը Կովկասում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը հակիրճ թարգմանությամբ:
Ռուսաստանում բռնությունից կորուստները 2015 թվականին հասել են 342,7 մլրդ դոլարի, ինչը հավասարէ ՀՆԱ-ի 18 տոկոսին: Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը 2007 թվականին հիմնել է ձեռնարկատեր Սթիվ Կիլելեան: Ինստիտուտն իր ներկայացուցիչներն ունի Սիդնեյում, Նյու Յորքում եւ Մեխիկոյում:
Չնայած «սուլթան» Էրդողանի վիրավորանքներին և սպառնալիքներին՝ Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ համարձակորեն առաջ գնաց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից:
Չեխական մամուլը պատգամավորների շրջանում հարցում է անցկացրել, և հարցմանը մասնակցած պատգամավորների գերակշիռ մասը` 90 տոկոսից ավելին, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանոթյան ճանաչմանը:
Կիպրոսի հունական և թուրքական մասերի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել վերամիավորման շուրջ բանակցությունները:
Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:
Անկարան շարունակում է բանակցությունները Բրյուսելի հետ՝ առանց վիզային ռեժիմի անցնելու համար ու մոտ ժամանակներս նրանից քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
Ստամբուլի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հեղինակները, համաձայն հետաքննության տվյալների, իրականացրել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
«Հարցը քննարկել ենք և միջկառավարական հանձնաժողովի, և պետական շփումների շրջանակներում: Մեր կողմից ամբողջական պատրաստակամությունը կա, և խոսքն այստեղ վերաբերում է չեխական ավիաընկերությունների բիզնես գորընթացների հաշվարկմանը: Հույս ունենք մի օր տեսնել, որ չեխական ավիաընկերությունը վերականգնել է իր չվերթները դեպի Հայաստան, քանի որ ուղղակի կապը նպաստում է մարդկանց շփմանն ու գործարարության զարգացմանը»,-ասաց փոխնախարարը:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Կալիֆոռնիայում՝ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, որը երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է, հայտնում է BBC-ն:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են Հալեպի գնդակոծությունները, կան տասնյակ զոհեր, տուժել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողները՝ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքը և ռումինացի Սեզար Պրեդան, հունիսի 15-ին կժամանեն Ադրբեջան: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Ներգաղթյալները իրականացրել կամ փորձել են իրականացնել 69 հազար հանցագործություն 2016թ. առաջին եռամսյակում: Այս մասին վկայում է Գերմանիայի դաշնային ոստիկանության ցեկույցը, հայտնում է Reuters-ը:
Եվրամիությունը հույս ունի շուտով Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիր ստորագրել: Ներկայում ընթանում է ԵՄ խորհրդից համապատասխան մանդատի ստացման գործընթացը:
«Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին: Եվ ես նրան շնորհակալություն եմ հայտնել նրա համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել Չեխիայի Հանրապետության հնարավորությունները»,- ասաց Ս. Սարգսյանը:
ՌԴ հիդրոօդերևութաբանական կենտրոնի օդերևութաբաններն այսօր Մոսկվայի մարզում եղանակի վտանգավորության «նարնջագույն» մակարդակ են հայտարարել- հնարավոր սառնամանիքների պատճառով, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Ես վերջերս եմ այցելել Ադրբեջան, և իմ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մնում է նույնը՝ անկախ նրանից, թե որ երկրում եմ: Ես երկու նախագահներին հիշեցրել եմ Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը, երբ այդ երկրները իրար հետ երկար տարիներ պատերազմներ են մղել, բայց վերջում երկու նախագահներին հաջողվել է կնքել համաձայնագիր և ավարտել պատերազմական գործողությունները: Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը փայլուն անձնավորություններ են, և կարող են հետևել այդ օրինակին և խաղաղություն կնքել»,- նշեց Զեմանը:
Նրանք խոստանում են ոչնչացնել ճարտարապետության հուշարձանները: Իրաքի Նիմրուդ քաղաքի Նաբու տաճարը կործանելու սպառնալիքից հետո ցուցադրվում են այդ շենքի պայթեցման կադրեր: Վերջում հայտնվում են Գիզայի եգիպտական բուրգերի եւ Սֆինքսի լուսանկարները: Սեւ հագած մոլեռանդը հայտարարում է, որ ԻՊ-ի պարտքն Է ոչնչացնել հին հուշարձանները, որոնք «կառուցվել են անհավատների կողմից»:
Ռուսաստանը Եվրոպայի գլխացավն է: Նման հայտարարություն է արել Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, հայտնում է Rzeczpospolita թերթը:
«Խնդիրը, որը պետք է բարձրաձայնեմ, աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հալեպի «Դատական բժշկություն» և «Տուժածների աջակից» միությունները հայտարարություն են հրապարակել, որով կոչ են ուղղել աշխարհին՝ օգնել հուղարկավորելու Սիրիայի պատերազմի վերջին օրերի զոհերին, ինչպես նաև այլ պատճառներով մահացածներին:
EgyptAir-ին պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Կահիրե-Պեկին չվերթ, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում այն բանից հետո, երբ ստացվել է ինքնաթիռում ռումբի մասին նախազգուշացում: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» լրատվական պորտալը՝ հղում տալով եգիպտական ավիաընկերությունում աղբյուրին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի համար Հալեպը կդառնա գերեզմանոց, որտեղ կթաղվեն նրա «երազանքներն ու հույսերը»: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ դիմելով Ժողովրդական խորհրդի պատգամավորներին:
Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Ն
Դավիթ եւ Հասմիկ Խաչատրյանները, որոնք ի ծնե տառապում են ուղեղային մանկական կաթվածից, հունիսի 10-ին, Աշտարակից կհասնեն Մոնրեալ, որպեսզի վիրահատութլան ենթարկվեին Մոնրեալի «Շրաիներզ» մանկական հիցանդանոցում հունիսի 14-ին։ Նրանց կեցությունը Կանադայում հովանավորելու է Կանադահայոց թեմի Հայաստանի երեխաների հիմնադրամը (CFFA)։
Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ռուսական Interfax լրատվական գործակալությանը, որի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին:
Կողոպուտի ժամանակ ժանդարմները ոչինչ չեն ձեռնարկել, քանի որ չէին ցանկանում վտանգի ենթարկել սպասարկող անձնակազմի և հաճախորդների կյանքը: Նրանք սպասել են մինչև հանցագործները դուրս գան ռեստորանից, այնուհետև կալանավորել են նրանց:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որն այս օրերին քննարկվելու է Ազգային ժողովում, իրականում շատ ավելի վտանգավոր է, քան միայն մտահոգությունները` որ այդ համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության բնագավառում որոշումների կայացման իրավունքը փոխանցվելու է Ռուսաստանին:
Դերասանուհի, «Հարի Փոթեր» ֆիլմաշարում Գերմիոնա Գրեյնջերի դերակատարությամբ հայտնի Էմմա Ուոթսոնը դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ հորդորելով մասնակցել հանրաքվեին: