
«Ճարպը լավագույն դոպինգն է». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ճարպը լավագույն դապինգն է: Պետության ղեկավարի խոսքը մեջբերում է ԲԵԼՏԱ-ն։ Խոսելով մարզիկների սննդի մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ սննդագետները միշտ չէ, որ հսկում են մարզիկների օրաբաժինը: «Նրանք ինչպե՞ս ելույթ կունենան: Ախր դա նորմալ չէ:
Ճարպը դուք պետք է սառնարանում պահեք աշխարհի գավաթի մրցափուլերում, ճարպի նորմալ կտոր, որպեսզի կարողանաք մեկնարկից, վազքահերթից, ծանր մարզումներից հետո մի կտոր ճարպ եւ բելառուսական սեւ հաց ուտել, այլ ոչ թե փքաբլիթներ ու պաղպաղակ: Այ ճարպը լավագույն բելառուսական դոպինգն է»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը: