Deutsche Bank AG (DB)-ը սխալմամբ 35 միլիարդ դոլարի չափով գրավային վճարում է փոխանցել սակարաններից մեկին, որի հետ գործեր է վարում:
Պաշտպանության ոլորտում «ուղղորդվող էներգիայի» տեխնոլոգիայի կիրառման մեջ առաջընթացը հասել է բեկումնային կետին:
«Եվրոպան ուշի ուշով հետևում է Երևանում ծավալվող զարգացումներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և եվրոպական պաշտոնյաների` Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն ուղղված շնորհավորանքին:
Իտալիայի Ազգային պարկն ուսումնասիրում է հազվագյուտ շագանակագույն արջի սատկելու պատճառները:
Ճապոնիան ՉԺՀ-ին տեխնիկական օգնություն է առաջարկել հասարակական զուգարանների խնդիրը լուծելու հարցում, որը չինական իշխանությունները հայտարարել են անհետաձգելի:
Գերմանիան Եվրամիության առաջատարն է աղբի վերամշակման ցուցանիշով:
Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ամերիկյան ընկերության ղեկավար Մարգո Գեորգիադիսը թողնում է իր պաշտոնը կորպորացիայում մեկ տարվա աշխատանքից հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ապրիլի 19-ին ուղղումներ է կատարել իր կանոնակարգում՝ թույլատրելով վերին պալատի անդամներին՝ նորածին երեխաներին իրենց հետ բերել նիստերին:
Քարվերի օկրուգի ոստիկանությունը (Մինեսոտայի նահանգ) հրապարակել է փաստաթղթեր, որոնք կապված են ամերիկացի երգիչ Փրինսի մահվան հետաքննության հետ:
Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն սկսել է Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդաչուների կազմի փրկարարական հանդերձանքի նորացումը, մասնավորապես, զինվորական օդաչուներն ստացել են «գոյատեւման բաճկոնակներ»:
Երդվյալ ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ շնորհավորական ուղերձը վարչապետ Սերժ Սարգսյանին:
Բեռլինում բողոքի ակցիա է ընթանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Բողոքի ակցիային մասնակցում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ապրիլի 20-ին Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ գործընկերների հետ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կասեցրել է հրթիռային փորձարկումները և փակելու է միջուկային փորձարկման վայրը:
Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլոն քաղաքի փողոցներում շրջող ցուցարարներին անվանել է «արյուն պահանջող վամպիրներ»:
Ճանապարհորդները, որոնք Ճապոնիայից մեկնում են ծովային կամ օդային տրանսպորտով, 2019 թվականի հունվարի 7-ից արտագնա տուրք են վճարելու 1000 իենի չափով (9 դոլար):
Ամերիկյան Time հանդեսը հրապարակել է 2018 թվականի «100 ամենաազդեցիկ մարդկանց» ամենամյա ցուցակը, որում այս անգամ Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն հայտնվել:
Գերմանիայում թողարկված՝ Կառլ Մարքսի պատկերով զրո եվրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամների առաջին տպաքանակը՝ 5 հազար օրինակի չափով, լիովին վաճառվել է ամբողջ աշխարհի գնորդներին, յուրաքանչյուր թղթադրամ վաճառվել է երեք եվրոյով:
ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի իշխանություններն ապրիլի 19-ին մահապատժի են ենթարկել 83-ամյա Ուոլթեր Լերոյ Մուդիին, որը մեղավոր է ճանաչվել պայթյունների կազմակերպման մեջ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:
Ինչպես հայտնում են Aysor.am-ի աղբյուրները Բրյուսելից, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ի հետ 928 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որը ենթադրում է առաջին ամերիկյան գերձայնային կառավարվող հրթիռի ստեղծումը:
ԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մտադիր են համագործակցել անօդաչու ավիացիայի կիրառման, այդ թվում՝ դրան հակազդելու բնագավառում:
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չառլզն ընտրվել է Համագործակցության ապագա ղեկավար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ՕՊԷՔ-ին մեղադրել է նավթի գների արհեստական բարձրացման մեջ։
ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին եւ նրանց առաջարկում է բոլոր հարցերը լուծել երկկողմ բանակցությունների ընթացքում:
Մի քանի բեռնատար նավեր են մտել Սիրիայի Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական բազան:
Ռուսաստանը շանտաժ է համարում Թուրքիային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն կապի ուղիղ հեռախոսային գիծ են հաստատել երկու երկրների ղեկավարների միջեւ:
Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ երկու երկրների զինվորականները 100 տոկոսով թույլ չեն տա ռազմական դիմակայություն: