Սասուն Միքայելյանին հարվածած փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն անպատիժ չի մնալու. Գլենդելի ցույցի մասնակից
Գլենդելի հայ համայնքը ապրիլի 22-ին բողոքի ակցիաներ է իրականացրել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Գլենդելից 168.am-ին փոխանցեցին, որ ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներից քայլերթ են իրականացրել, ապա հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանի դիմաց։ Գլենդելի հայերը վանկարկել են «Ազատ, անկախ Հայաստան», «Մերժիր Սերժին» և այլ լոզունգներ։ Ցուցարարները նաև այցելել են Արցախի փողոց։
Արցախի ազատամարտի մասնակիցներից մեկը նշել է, որ իր մարտական ընկեր Սասուն Միքայելյանին հարվածած փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն անպատիժ չի մնալու. «Բոլորիդ պատժելու ենք, անուն առ անուն հիշում ենք»։
Ցուցարարներն անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը։ «Սերժ Սարգսյանը ասել է, թե 7 տոկոս հավաքած ուժը չի կարող խոսել ժողովրդի անունից, բայց 97 տոկոսը դեմ է այս համակարգին»,- ասել է գլենդելահայ Արմեն Բարսեղյանը՝ ընդգծելով, որ բոլորը նիկոլներ ու սասուններ են։
Ցուցարարները բողոքի ակցիան շարունակել են Հայաստանի հյուպատոսարանի դիմաց։
Ցույցի մանրամասները՝ տեսանյութում