
Տեսանյութ է հրապարակվել Փրինսի մահվան վայրից

Քարվերի օկրուգի ոստիկանությունը (Մինեսոտայի նահանգ) հրապարակել է փաստաթղթեր, որոնք կապված են ամերիկացի երգիչ Փրինսի մահվան հետաքննության հետ: Փաստաթղթերի թվում հայտնվել է արտիստի տնից տեսանյութ, որում պատկերված է երաժշտի մարմինը։
Իրավապահ մարմիններում հայտարարել են, որ հետաքննությունն ավարտված է եւ որեւէ մեկի մեղադրանքներ չեն առաջադրվելու: Ոստիկանությունը նաեւ հրապարակել խցիկների գրանցած տեսանյութը, որն արվել է արտիստի մահվանից մեկ օր առաջ:
Փրինսին մեռած էին գտել 2016 թվականի ապրիլի 21-ին: Երաժիշտը 57 տարեկան էր: Մարտին հրապարակվել էին նրա գաղտնի թունաբանական փորձաքննության տվյալները, որոնց համաձայն երաժիշտի արյան մեջ հայտնաբերվել է«չափազանց մեծ» քանակությամբ ֆենտանիլ: