Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում 30-ից ավելի մարդ է զոհվել կամրջից տուրիստական ավտոբուսի ընկնելու հետևանքով

ԿԺԴՀ-ում 30-ից ավելի մարդ է զոհվել կամրջից տուրիստական ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է CGTN չինական լրատվական ալիքը: Ներկա պահին ավելի մանրամասն տեղեկատվություն չի ստացվել:

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում ապրիլի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ չինացի զբոսաշրջիկները լրջորեն տուժել են Հվանհե-Պուկտո նահանգի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից:

«Նախօրյակին երեկոյան լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Հվանհե-Պուկտո հյուսիսկորեական նահանգի տարածքում, որից լրջորեն տուժել են չինաստանցի զբոսաշրջիկներ: Ներկայում պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները»,- նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30