Բաժիններ՝

ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով

Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն սկսել է Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդաչուների կազմի փրկարարական հանդերձանքի նորացումը, մասնավորապես, զինվորական օդաչուներն ստացել են «գոյատեւման բաճկոնակներ»:

Այդ մասին ապրիլի 20-ին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունը:

«Առաջիկա երկու տարում ռազմական գերատեսչությունը կգնի ավելի քան երկու հազար նոր ՆԱԶ-ԻՌ կրելի վթարային միջոցներ: Բաճկոնակներում տեղավորվում են ռամամթերք, կապի միջոցներ, դեղորայք, ջուր եւ պարեն»,- նշում է թերթը:

Պաշտպանության նախարարությունում «Իզվեստիա»-ին պատմել են, որ ՆԱԶ-ԻՌ-ը մշակվել է՝ հաշվի առնելով սիրիական փորձը: Առաջիկա երկու տարում պլանավորվում է գնել 26 միլիոն ռուբլու բաճկոնակներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30