Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են «ուղղորդվող էներգիայի» զենք ստեղծելու մասին

Պաշտպանության ոլորտում «ուղղորդվող էներգիայի» տեխնոլոգիայի կիրառման մեջ առաջընթացը հասել է բեկումնային կետին: Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Space News պորտալին պատմել է Lockheed Martin-ի Հեռանկարային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Նելսոն Պեդրեյրոն։

Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն ստեղծել է լազերային զենքի նախատիպ, որը կարելի է օգտագործել ռազմակայաններն անօդաչուներից պաշտպանելու համար: Պեդրեյրոն նաեւ նշել է, որ անցյալ տարի Lockheed Martin-ը ցուցադրել է ATHENA 30-կիլովատային համակարգի աշխատանքը Նյու Մեխիկոյում ԱՄՆ-ի բանակի ռազմակայանում: «Համակարգը թռիչքի ժամանակ խոցել է օդային թիրախները՝ հասցնելով կառուցվածքային վնասվածքներ եւ առաջացնելով դրանց նկատմամբ վերահսկողության կորուստ:

Լազերները նաեւ մշակվում են Հակահրթիռային պաշտպանության գործակալության համար որպես հակահրթիռային սպառազինություն, որը վերթիռի ժամանակ խոցում է հակառակորդի բալիստիկ հրթիռները»,- հավելել է ինժեները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս