Բաժիններ՝

Deutsche Bank-ը սխալմամբ 35 մլրդ դոլար է փոխանցել սակարանին

Deutsche Bank AG (DB)-ը սխալմամբ 35 միլիարդ դոլարի չափով գրավային վճարում է փոխանցել սակարաններից մեկին, որի հետ գործեր է վարում: Այդ մասին հայտնել է CNN Money-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Փոխանցման գումարը 5 միլիարդ դոլարով ավելի է եղել Deutsche Bank-ի ընթացիկ կապիտալացումից: Գերմանիայի խոշորագույն բանկը խոստովանել է փաստը, բայց ոչ փոխանցման գումարը: Նաեւ պարզ չէ, թե որքան պետք է լիներ ճիշտ գրավը: «Սխալը հայտնաբերվել է մի քանի րոպեում, իսկ հետո ուղղվել է»,- հայտարարել է DB-ի ներկայացուցիչ Չառլի Օլիվիեն:

Փոխանցումը կատարվել է տակավին մարտ ամսին ՝ Գերմանիայում Զատկի տոներից մեկ շաբաթ առաջ: Հասցեատեր է նշվել Eurex քլիրինգային պալատը, որը պատկանում է Deutsche Boerse-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս