Բաժիններ՝

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սկսել են Key Resolve զորավարժությունները

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն ապրիլի 23-ին սկսել են Key Resolve ամենամյա զորավարժությունները, որոնք կշարունակվեն երկու շաբաթ: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրի:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը եւ ԱՄՆ-ի զորքերը դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել այդ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են՝ չնայած ապրիլի 27-ին նշանակված միջկորեական գագաթնաժողովին:

Ավելի վաղ Key Resolve զորավարժություններն անցկացվում էին մարտին, բայց այս տարի դրանք հետաձգվել էին Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ: Գործակալության տվյալներով՝ Key Resolve ներկայիս զորավարժություններում մինչեւ 12,2 հազար ամերիկացի զինվորներ գործի կդրվեն Հարավային Կորեայի եւ արտասահմանյան այլ ռազմակայաններից:

Զինվորական աղբյուրը հարավկորեական գործակալությանը հայտնել է, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ներկայիս զորավարժությունները կանցկացվեն «զուսպ ռեժիմով»՝ կապված Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովի անցկացման պլանների, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս