Բաժիններ՝

«Պարզ է, որ սառը պատերազմը վարադարձել է». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդունել է Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրները եւ հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա ասել է SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։«Պարզ է, որ սառը պատերազմը վարադարձել է»,- արձանագրել է Գուտերիշը:

Ըստ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ արդի իրադրությունն զգեալիորեն տարբերվում է այն իրադրությունից, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում էր: «Այժմ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն վերահսկում բոլորին, ինչպես որ առաջ էր: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են (մերձավորարեւելյան – ծանոթ. խմբ.) տարաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ: Գոյություն չունեն երկու համասեռ վերահսկող դաշինքներ»,- ասել է նա:

Գուտերիշը նաեւ ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդրիները: Նա նշել է, որ այդ մարմինն այլեւս չի արտացոլում աշխարհում ուժերի հաշվեկշիռը եւ չի համապատասխանում արդի իրողություններին: Գուտերիշի կարծիքով՝ առանձին երկրներ չարաշահում են վետոյի իրավունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30