Բաժիններ՝

Գաղթականների փոխադրող նավակ է խորտակվել հունական Սամոս կղզու մերձակայքում

Գաղթականների փոխադրող փչովի նավակ է խորտակվել հունական Սամոս կղզու մերձակայքում, զոհվել են երկու երեխա եւ մեկ տղամարդ: Այդ մասին հայտնել է «Էթնոս» հրատարակությունը:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել կղզուց արեւելք ընկած շրջանում: Նավակում եղել է 12 մարդ, նրանք փորձել են լողալով հասնել կղզի, բայց երեքը խեղդվել են:

Փրկվածներին տեղափոխել են Սամոսի նավահանգիստ, գրում է հրատարակությունը: Գաղթականները ծովով հունական կղզիներ են ժամանում Թուրքիայից: Թեեւ ներկայում նրանց ներհոսքը նվազել է, առանձին օրերի կղզի են ժամանում հարյուրից ավելի գաղթականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031