Բաժիններ՝

Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Վլադիմիր Զելենսկու դեմ

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր վրա ճնշում են գործադրում, իր դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման մասին եւ պլանավորվում է հարուցել եւս մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։ Զելենսկու խոսքով՝ իր եւ իր «Ստուդիա Կվարտալ 95» ընկերության դեմ արդեն հարուցվել է փողերի լվացման քրեական գործ: Բացի դրանից, պլանավորվում է հարուցել եւս մեկը:

«Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս քրեական գործ կհայտնվի իմ դեմ, թե ես իբր 2002 թվականին Չեռնիգովի մարզում ավտոմոբիլով վրաերթի եմ ենթարկել մի մարդու… Դա արդեն վերջն է»,- հայտարարել է Զելենսկին Facebook-ի իր էջում զետեղված տեսաուղերձում:

Ուկրաինայի նախագահի թեկնածուն, որը նախագահական վարկանիշի առաջատարն է, նաեւ հայտարարում է, որ «հատուկ մարդիկ» հարաբերություններ են փնտրում ինքնահռչակ Լուգանսկի Ժղողովրդական Հանրապետությունում՝ իր դեմքով գովազդային վահաններ կանգնեցելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս