Բաժիններ՝

Առնվազն 18 մարդ է տուժել Ջամուի և Քաշմիրի նահանգում իրականացված պայթյունից. ANI

Առնվազն 18 մարդ է տուժել պայթյունի հետեւանքով, որը մարտի 7-ին որոտացել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում՝ ավտոբուսի կանգառում: Այդ մասին հայտնել է ANI գործակալությունը:

Բոլոր վիրավորներին արդեն տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պատահարի վայրը շրջապատված է անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից:

Հետաքննիչների նախնական տվյալների համաձայն՝ անհայտ անձինք նռնակ են նետել ավտոբուսի դռների մոտ, երբ այն մոտենում էր կանգառին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031