Բաժիններ՝

Թրամփը Apple-ի ղեկավարի համար մականուն է հորինում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին չորեքշաբթի օրն անվանել է «Թիմ Apple», ինչը մեծ արագությամբ տարածվել է մամուլում։ Թրամփը նման կերպ է Apple-ի ղեկավարին անվանել իր վարչակազմի խորհրդատվական հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին խոշոր ընկերությունների գործադիր տնօրենները։ Մասնակից ընկերությունների շարքում են եղել IBM Corp, Lockheed Martin Corp, Siemens USA եւ Home Depot ընկերությունները։

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Քուքը, որը նստած է եղել նախագահի աջ կողքին, վերջինիս արտասանած խոսքերին անմիջական արձագանք չի տվել, եւ շարունակել է գլխի դրական շարժումը, երբ Թրամփը խոսում էր ԱՄՆ-ում աշխատուժի մասին։

Թրամփը բազմիցս է, իր քննադատների ու նախկին քաղաքական գործիչների մասին խոսելիս, կիրառել մականուններ։ Նմանօրինակ մականուններ է նա օգտագործել սենատորներ Մարքո Ռուբիոյի ու Թեդ Քրուզի համար։ Սակայն չորեքշաբթի օրն առաջին անգամն էր, որ նա Քուքին էր դիմում իր հորինած մականունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031