Բաժիններ՝

Պակիստանը հուսով է, որ իր պատվիրակության այցը Հնդկաստան կբարելավի երկու երկրների հարաբերությունները

Պակիստանի պատվիրակության՝ մարտի 14-ին պլանավորված այցը Հնդկաստան, որը կապված է Կարտարպուրյան փոխադրամիջանցքի բացման հետ, կօգնի թուլացնել լարվածությունը երկու երկրների միջեւ: Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիի համապատասխան հայտարարությունը մարտի 7-ին հաղորդել է Geo.tv հեռուստաալիքը։

«Պակիստանը ձգտում է լարվածության ապաէսկալացման եւ ներկա իրադրության բարելավման: Պատվիրակությունների մակարդակով այցելությունները հանգուցային դեր են խաղում այդ գործընթացում»,-հայտարարել է Քուրեշին: Այս կարծիքը նախարարը հայտնել է Հնդկաստանում Պակիստանի դեսպանի հետ կոնսուլտացիաներից հետո, որը պետք է առաջիկայում վերադառնա Նյու Դելի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 14-ին Հնդկաստան կայցելի Իսլամաբադի պատվիրակությունը՝ քննարկելու Կարտարպուրյան փոխադրամիջանցքի բացման պլանները: Այս տրանսպորտային հանգույցը նախատեսված է Պակիստան հնդիկ ուխտագնացների անայցագիր ուղեւորությունների համար: 2018 թվականին հանդիսավոր արարողություն էր տեղի ունեցել դրա շինարարությունն սկսելու կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս