Բաժիններ՝

Քաբուլում երեք մարդ է զոհվել ականանետային գնդակոծման հետևանքով, կան տասնյակ վիրավորներ

Քաբուլում առնվազն երեք մարդ է զոհվել ականանետային գնդակոծման հետեւանքով, եւս 19 հոգի վերքեր է ստացել: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը:

Մի քանի պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ մարտի 7-ին տեղի ղր ունենում երկրի քաղաքական գործիչների հանդիպումը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ խոսքը ականանետային գնդակոծման մասին է: Նաեւ միջոցառման անցկացման վայրից ոչ հեռու կրակոցների ձայներ են լսվել: Ավելի վաղ 1TV հեռուստաալիքը հայտնել էր, որ գնդակոծման հետեւանքով տուժել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկը՝ «Աֆղանստանի ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Աբդուլ Լաթիֆ Փեդրամը:

Նաեւ գրոհի հետեւանքով տուժել են երկրի նախագահի պաշտոնի մեկ այլ թեկնածուի՝ Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մոհամադ Խանիֆ Աթմարի ութ թիկնապահները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս