Բաժիններ՝

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն այլ վարժանքներ կանցկացնեն Freedom Guardian-ի փոխարեն. Yonhap

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն, ավելի վաղ չեղյալ հայտարարված Freedom Guardian զորավարժությունների փոխարեն, օգոստոսին կամ սեպտեմբերին կանցկացնեն 19-2 Dong Maeng հրամանատարաշտաբային վարժանքները, որը թարգմանաբար նշանակում է «Դաշինք»:

Մարտի 7-ին այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեի եւ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի Միացյալ ուժերի հրամանատարության հայտարարությունը:

Ավելի վաղ հայտարարվել էր գարնանն անցկացվող Key Resolve զորավարժությունները 19-1 Dong Maeng հրամանատարաշտաբային վարժանքների վերափոխելու մասին:

Freedom Guardian-ի խնդիրն է՝ Կորեայի Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների ամրապնդումը զինված հարձակումներին ինքնուրույն դիմագրավելու գործում, ինչպես նաեւ գործողություններն արտակարգ իրավիճակներում, ներառյալ ահաբեկչական հարձակումները եւ տարերային աղետները:

Ավելի վաղ Կորեական թերակղզու միջուկազերծման արագացման նպատակով համատեղ զորավարժությունները դադարեցնելու ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապեության որոշման մասին հայտնել էին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը եւ Պենտագոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս