Բաժիններ՝

Լորդերի պալատը քվեարկեց ԵՄ-ի Մաքսային միությանը Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու օգտին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մարտի 6-ի երեկոյան քվեարկել է Եվրամիության Մաքսային միությանը երկրի անդամակցության պահպանման օգտին՝ դրանով իսկ պարտության մատնելով Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետին՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ։

Քվեարկության արդյունքներով, որոնք հրապարակվել են խորհրդարանի հեռուստաալիքի եթերում, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության՝ առեւտրի մասին օրինագիծը, որտեղ հիմնավորվում է, որ երկիրը պետք է շարունակի մնալ եվրոպական հանրակցության Մաքսային միությունում, պաշտպանել է վերին պալատի 207 անդամ, մինչդեռ դրա դեմ հանդես է եկել 147 պեր: Այսպիսով ուղղումը, որը նախաձեռնել են լեյբորիստները, բայց որն ստացել է նաեւ մյուս կուսակցությունների պաշտպանությունը, ընդունվել է 66 ձայնի մեծամասնությամբ:
Լորդերի պալատում լեյբորիստների պաշտոնական ներկայացուցիչ Ուլիֆ Սթիվենսոնի խոսքով՝ այդ քվեարկության արդյունքները կառավարությանը եւ խորհրդարանի ստորին պալատին՝ Համայնքների պալատին, հնարավորություն կընձեռեն խուսափելու առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու, նրա խոսքով, աղետալի տարբերակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս