Պակիստանը դարձյալ երկարացրեց թռիչքների արգելքն իր օդային տարածությունում
Պակիստանի ավիացիոն իշխանությունները հնդկա-պակիստանյան հակամարտության սրվելու պատճառով իրենց օդային տարածության օգտագործաման արգելքը երկարացրել են մինչեւ մարտի 8-ի առավոտ:
«Պակիստանի օդային տարածությունը բոլոր գործողությունների համար փակ կլինի մինչեւ 2019 թվականի մարտի 8-ի UTC-ի ժամանակով 8:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ն)»,- ասված է NOTAM-ի ծանուցման մեջ, որը հրապարակված է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության կայքում:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ:
Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: