
ԱՄՆ-ը կարգադրել է Իրաքից դուրս բերել ամերիկացի բոլոր պետական ծառայողներին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կարգադրել է, որ պետական բոլոր այն ծառայողները, որոնց աշխատանքը կապված չէ օպերատիվ ծառայությունների հետ, հեռանան Իրաքից: Այդ մասին հայտնել է Բաղդադում ամերիկյան դեսպանությունը:
«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կարգադրել է Իրաքից դուրս բերել ամերիկացի պետական այն ծառայողներին, որոնց աշխատանքը կապված չէ օպերատիվ ծառայությունների հետ, այդ թվում՝ Բաղդադի դեսպանությունից եւ Էրբիլի հյուպատոսությունից»,-ասված է դիվանագիտական ներկայացուցչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այցագրային ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես կասեցվելու է, ճշտում է դեսպանատունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ) Իրաքում եւ Սիրիայում բարձրացրել է տագնապի մակարդակը Իրանի կողմից զինծառայողների նկատմամբ հնարավոր սպառնալիքի կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: