
Մեյը Ստոլտենբերգի հետ քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի հետ կապված սպառնալիքները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Լոնդոնում քննարկել է այն սպառնալիքները, որոնք դիտվում են Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Մեյի մամուլի քարտուղարի խոսքով՝ կողմերը քննարկել են անվտանգության հարցերը, որոնք ծառացած են դաշինքի հանդեպ, ներառյալ «ռուսական ագրեսիան եւ կիբեռսպառնալիքները Չինաստանի կողմից»:
Մեյը եւ Ստոլտենբերգը քննարկել են նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին Լոնդոնում: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի վարչապետը Ստոլտենբերգին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատը մինչեւ 2022 թվականը երկարացնելու առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: