Բաժիններ՝

Ուկրաինան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ

Ուկրաինան մայիսի 15-ին նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ դրանցում նախատեսելով որոշակի խմբերի ապրանքների մատակարարումների արգելք եւ հատուկ մաքսերի կիրառում: Մայիսի 15-ին նախարարների կաբինետի նիստում այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

«Դրանք հայելային միջոցներ են. ռուսական ապրանքների բռնարգելք եւ հատուկ մաքսեր»,- ասել է նա՝ նշելով, որ դրանք կվերաբերեն այն ապրանքներին, որոնք Ուկրաինայում արտադրվում են կամ էլ կարող են փոխարինվել այլընտրական մատակարարումներով:

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ստեպան Կուբիվը հայտնել է, որ արգելք է սահմանվել որոշ տեսակների «արդյունաբերական ապրանքների, հանքային պարարտանյութերի, գյուղատնտեսական ապրանքների, փոխադրամիջոցների, նրբատախտակի եւ այլ ապրանքների համար»: Նրա խոսքով՝ այս որոշումը նպատակաուղղված է կապիալների արտահոսքի խոչընդոտմանն «ագրեսոր-երկիր», ինչպես նաեւ Ուկրաինայում գոյություն ունեցող աշխատատեղերի օժանդակմանն ու նորերի ստեղծմանը:

Երկրորդ որոշմամբ Ուկրաինայի նախարարների կաբինետն ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից սահմանել է ՌԴ-ից առանձին ապրանքների ներմուծման հատուկ մաքսեր: Կուբիվը ճշտել է, որ դրանց չափը կորոշվի «մաքսային արժեքի տոկոսով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս