Բելառուսի խորհրդարանի ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին. ԵԱՀԿ
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը։ «Կայացած ընտրությունները չէին համապատասխանում դեմոկրատական ընտրությունների կարեւոր միջազգային չափորոշիչներին»,-հայտարարել է Սեդերֆելտը:
Բելառուսում իրավական բազան չի համապատասխանում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, հավելել է նա:
«Մենք ցավոք, հերթական անգամ եկանք այն եզրակացությանը, որ իրավական բազան չի համապատասխանում երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»,-նշել է առաքելության ղեկավարը: Իր հերթին ԵԱՀԿ-ի Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն հայտարարել է, որ Բելառուսի խորհրդարանական ընտրություններում սահմանափակված էին Սահմանադրուղթյամբ երաշխավորված մի շարք ազատություններ:
«Մենք դարձանք մի շարք ազատությունների սահմանափակման վկաները, որոնք երաշխավորված են Բելառուսի Հանրապետության Սահմանադրությամբ»,-ասել է Բյուրոյի առաքելության ղեկավար Կորիեն Յոնկերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: